Apple Power Mac G5-ը թողարկվել էր 2003-ին՝ դառնալով ամենասիրված ու ճանաչելի «խնձորային» համակարգիչներից մեկը: 2006-ին Mac Pro-ի թողարկմամբ «հին» G5-ը դուրս գրվեց: Սակայն ինչպես երևում է, այն դեռ կարող է օգտագործվել որպես ոճային կահույքի մաս՝ հայտնում է The Verge-ն:
Դիզայներ Կլաուս Գեյերը ներկայացրել է նոր կահույքի հետաքրքիր կոնցեպտներ՝ իր նախագիծը անվանելով benchma[r]k:
«Խնձորային» տեխնիկայի մինիմալիստական ու մաքուր դիզայնը հրաշալիորեն համադրվել է մոդեռնիստական ոճի հետ, ինչը դիզայներին թույլ է տվել ստեղծել հետաքրքիր աթոռներ, սեղանիկներ, նստարաններ ու այլն: