Ամբողջ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն անհրաժեշտություն են դարձնում ՄԱԿ-ի կառուցվածքում բարեփոխումների անցկացումը: Anadolu գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ հիմնական խնդիրները գլոբալ մակարդակով լուծելու համար ՄԱԿ-ը պետք է իր կառուցվածքը համապատասխանեցնի աշխարհում ստեղծված իրավիճակին:
Ավելի վաղ Էրդողանը կոչ էր արել բարեփոխել ՄԱԿ ԱԽ-ի կառուցվածքը:
«Անարդարացի է, որ միայն 5 երկիր է ղեկավարում բոլոր միջազգային հարաբերությունները»,- ասել է նա: