Tuttosport-ը հրապարակել է «Golden Boy-2014» մրցանակի հավակնորդների ցուցակը: Հիշեցնենք` 2003 թվականից այն հանձնվում է մրցաշրջանի` մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստին:
Հավականորդների ցուցակում են` Ադնան Յանուզայը, Լյուկ Շոուն (երկուսը` «Մանչեսթեր Յունայթեդ), Ռահիմ Ստերլինգը («Լիվերպուլ»), Նաբիլ Բենտալեբը, Էրիկ Դայերը (երկուսը` «Տոտենհեմ»), Հական Չալխանօղլուն («Բայեր»), Քելում Չեմբերսը («Արսենալ»), Ժերար Դեուլոֆեուն («Սևիլիա»), Մատիաս Գինտերը («Բորուսիա Դորտմունդ»), Մատեո Կովաչիչը («Ինտեր»), Մարկինյոսը, Ադրիեն Ռաբիոն (երկուսը` ՊՍԺ), Սանդրո Ռամիրեսը, Մունիր Էլ Հադադին (երկուսը` «Բարսելոնա»), Դիվոկ Օրիժին («Լիլ»), Կուրտ Զուման («Չելսի»), Էրիկ Լապորտեն («Ատլետիկ»), Մաքս Մայերը («Շալկե»), Ջոն Սթոունզը («Էվերթոն») և այլք:
Նշենք, որ այս պահին քվեարկության առաջատարն է Ռահիմ Ստերլինգը: Նրա օգտին քվեարկել է երկրպագուների 41%-ը: