Ամերիկացի հայտնի դերասան Ջորջ Քլունին ծրագրում է Թեմզայի ափին ևս մեկ անգամ նշել Ամալ Ալամուդինի հետ վերջերս տեղի ունեցած հարսանիքը՝ հայտնում է RT-ն:
Որպես պատվավոր հյուրեր՝ հրավիրված են հարսնացուի ծնողները: Բացի այդ՝ երեկույթին ներկա կլինեն նրանց մոտ 90 ընկերներ ու ընտանիքի անդամներ, որոնցից շատերը ներկա չեն եղել Վենետիկում կազմակերպված հարսանիքին:
«Մենք բոլորս շատ երջանիկ ենք: Պատրաստվում ենք տոնել Ամալի ու Ջորջի հարսանիքը այդ գեղատեսիլ վայրում: Վստահ եմ՝ դա ինչ-որ յուրահատուկ բան կլինի»,- ասել է Ամալի մայրը բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում: