Անցած օրերին Մոսկվայի ոստիկանության բաժանմունքներում են հայտնվել մոտ 7 000 ներգաղթյալներ, որպեսզի ստուգեն Ռուսաստանում նրանց կեցության օրինականությունը: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամլո ծառայությանը:
TASS-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի հարցերով Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչությունը հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 2-ն անցկացնում է «Միգրանտ-2014» համալիր օպերատիվ-պրոֆիլակտիկ գործողությունը: Մամլո ծառայության աշխատակցի խոսքով՝ ոստիկանները Մոսկվայի տարածքում ձերբակալել են 6.830 օտարերկրյա քաղաքացու:
Բոլոր ձերբակալվածները տարվել են ՆԳՆ տարածքային բաժանմունքներ՝ անձը և ՌԴ տարածքում գտնվելու օրինականությունը պարզելու նպատակով: