Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ առաջիկա 10 օրերը շատ կարևոր կլինեն իր թիմի համար:
Գերմանիայի առաջնության շրջանակներում մյունխենյան ակումբն արտագնա հանդիպում է անցկացնելու Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ, այնուհետև սեփական հարկի տակ ընդունելու է Դորտմունդի «Բորուսիա»-ին: Բացի այդ, Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլում գերմանական գրանդը խաղալու է «Ռոմա»-ի դեմ:
«Առաջիկա 10 օրերը շատ կարևոր են մեր թիմի համար: Այդ օրերին կբացահայտվի «Բավարիա»-ի իրական մակարդակը: Սաներս պետք է պայքարեն` հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար: Նրանք պետք է վաստակեն իմ վստահությունը»,- Sport-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը: