Օրերս հայտնի դարձավ, որ Անտոնիո Բանդերասը դարձել է իսպանական «Գոյա» հեղինակավոր կինոմրցանակի դափնեկիր, որը շնորհվում է համաշխարհային կինեմատոգրաֆիայում դերասանների ունեցած ձեռքբերումների համար: Երեկ դերասանը ներկա է գտնվել կինոմրցանակի ֆոտոկոլլային ու պատասխանել լրագրողների բոլոր հարցերին՝ հայտնում է spletnik.ru-ն:
Անտոնիոն նշել է, որ մրցանակի արժանացումն իր վրա ունեցել է խթանիչ ազդեցություն: Դերասանի խոսքով՝ մոտակա ժամանակներս ինքը ծրագրում է ավելի շատ ժամանակ հատկացնել իսպանական կինեմատոգրաֆիային:
«Ես չեմ պատրաստվում ընդհանրապես դադարեցնել գործունեությունս Հոլիվուդում, սակայն ծրագրում եմ կենտրոնանալ իսպանական ֆիլմերի ռեժիսուրայի ու պրոդյուսերության վրա»,- ասել է դերասանը: