Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, թե որքան կարևոր է իր թիմի համար հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ արտագնա խաղում:
«Մենք լավ ենք խաղում և վստահություն ենք ձեռք բերել: «Չելսի»-ն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սաներս ուրախ են և պատրաստ առաջիկա դիմակայությանը:
Փորձում ենք հաղթանակ տանել յուրաքանչյուր խաղում, բայց երբեմն անգամ մեկ միավորն է կարևոր: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ նախորդ տարվա հանդիպմանը ոչ-ոքի գրանցվեց: Կարծում եմ, որ մեր թիմերի համար դա նորմալ արդյունք էր:
Սակայն այս անգամ մենք գնում ենք հաղթանակի հետևից: Պետք է պայքարենք միայն երեք միավորի համար»,- «Չելսի»-ի պաշտոնական կայքը մեջբերում է պորտուգալացի մասնագետի խոսքերը: