Հոկտեմբերի 23-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել երեկույթ՝ Torrid ապրանքանիշի մեծ չափերի հագուստի նոր հավաքածուի ցուցադրության կապակցությամբ: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Դեմի Մուրն ու Տալլուլա Ուիլիսը դարձել էին միջոցառման աստղային հյուրերը, իսկ Դեմի Մուրի ու Բրյուս Ուիլիսի ավագ դուստրը՝ Ռումերը, կատարել է երեկույթի կազմակերպչի դեր:
Torrid-ի շնորհանդեսը Տալլուլայի համար առաջին հրապարակային միջոցառումներից մեկն է: Նա վերջերս է լքել վերականգնողական կլինիկան, որտեղ բուժվում էր ալկոհոլի ու թմրանյութերի կախվածությունից: