Հոկտեմբերի 25-ին Իրանում մահապատժի է ենթարկվել մի կին, որը մեղավոր է ճանաչվել սպանության համար: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Թեհրանի դատախազության հայտարարությանը:
2007թ. ձերբակալված 26-ամյա Ռեյհանի Ջաբբարին կախաղանի միջոցով մահապատժի է դատապարտվել ոմն Մորտեզա Աբդոլլալի Սարբանիի սպանության համար:
Դատարանում մեղադրյալը պնդել է, որ Սարբանին փորձել է բռնաբարել իրեն, և ինքը պաշտպանվելով՝ դանակով հարվածել է նրա մեջքին: