Բրիտանացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը իր օգտահաշիվն է գրանցել Facebook-ում՝ հայտնում է gazeta.ru-ն:
«Ես միշտ հետաքրքրվել եմ նրանով, թե ինչպես գոյություն ունի տիեզերքը: Ժամանակն ու տարածությունը կարող են ընդմիշտ գաղտնիք մնալ, բայց դա չի կանգնեցնում իմ ձգտումը: Մեր կապերն անվերջ աճել են, և հիմա, երբ ես հնարավորություն ունեմ, պատրաստ եմ ձեզ հետ կիսել այդ ճամփորդությունը: Մնացեք հետաքրքրասեր, ես գիտեմ, որ դուք միշտ այդպիսին կլինեք»,- ասվում է Հոքինգի էջում հրապարակված հաղորդագրության մեջ:
Գիտնականը տեղադրել է նաև ALS Ice Bucket Challenge ակցիային նվիրված հոլովակ: Ինքն այդ հիվանդության դեմ պայքարում է 1965 թվականից: