Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ծագումով հայ լրագրող Էթյեն Մահչուփյանին նշանակել է իր գլխավոր խորհրդական: Դավութօղլուն և Մահչուփյանը ծանոթ են վաղուց՝ հայտնում է APA-ն՝ հղում անելով թուրքական Vatan թերթին:
Հաղորդվում է, որ նրանք հաճախ են հանդիպել դեռ Դավութօղլուի՝ ԱԳՆ ղեկավար եղած տարիներին:
Մահչուփյանը նշել է, որ Թուրքիայի վարչապետին կաջակցի «ժողովրդավարության», «պետություն-հասարակություն հարաբերությունների» և «փոքրամասնությունների» հարցերում:
Նշվում է, որ Մահչուփյանն առաջին ոչ մուսուլմանն է Թուրքիայի նախագահի և վարչապետի գլխավոր խորհրդականների շարքում: