Friday, 19 04 2024
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել

Չեն շտապում, շտաբում են

Ոչ իշխանական եռյակը ձեռնամուխ է լինում տեղական շտաբների ձևավորման, որը ըստ էության միակ գործնական դրույթն էր հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ընթացքում: Այդ տեսանկյունից հանրահավաքը պետք է դիտարկել անարդյունավետ, եթե այն չափենք մինչև հանրահավաքը հնչող հայտարարություններով: Դրանց հաղորդվել էր այնպիսի ազդու բովանդակություն, որ հանրության մոտ տպավորություն էր, թե հոկտեմբերի 24-ին կայացվելու են բեկումնային որոշումներ:

Պառլամենտում ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ հանրահավաքում կքննարկեն կառավարման ճգնաժամի հարցը, քանի որ ՀՀԿ-ն արգելափակեց այդ հարցը խորհրդարանում քննարկելը: Հանրահավաքում, սակայն, եթե որևէ քննարկում եղավ, ապա Հայաստանում անցկացված որևէ հանրահավաքից ոչ ավելի, և այս տեսանկյունից երեկվա հանրահավաքում երկրում կառավարման ճգնաժամի հարց քննարկվել է այնքան, ինչքան որ այդ հարցը քննարկվել է ցանկացած այլ հանրահավաքի ընթացքում:

Հայտարարվում էր, որ ներկայացվելու է «ճանապարհային քարտեզ», իսկ Գագիկ Ծառուկյանն ունենալու է ծրագրային ելույթ: Ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանի ծրագիրը ընդամենը շարժման տեղական շտաբների ստեղծումն է, որովհետև ծրագրային ելույթը նշանակում է առնվազն հայեցակարգային մի քանի ուղենիշների սահմանում կամ պետության համար ընդհանրապես, կամ գոնե շարժման համար:

Այս ամենով հանդերձ` հասկանալի է նաև, որ մինչ այդ հնչած հայտարարություններն ու թեժ ազդագրերը քաղաքական մարկետինգի մաս էին և նպատակ ունեին հանրության մոտ սրել հանրահավաքի սպասման ինտրիգը: Եվ այն, որ հանրահավաքը նախապես ազդարարվող թեժությունից շատ քիչ բան ուներ` ինչ-որ առումով նաև սպասելի էր, հատկապես նկատի առնելով այն, որ հանրահավաքի ընթացքում ակնհայտ դարձան մի շարք առանցքային հարցերում եռյակի անհամաձայնությունները, թեև նաև պարզ ու շոշափելի էին դրանք հոկտեմբերի 10-ից հետո:

Այս իմաստով շարժման շտաբներն այն օպտիմալ առավելագույնն էին, որ ներկայիս դրությամբ ունակ է ոչ իշխանական եռյակը կայացնել որպես միասնական որոշում հետագայի համար: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ խոսքը ոչ ավելի, ոչ պակաս նախընտրական շտաբների մասին է: Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը շարժումը տանելու է հերթական ընտրության, համենայնդեպս` արտահերթ զարգացումներ Ծառուկյանն ինքը չի նախաձեռնելու, սակայն պատրաստվելով հերթական ընտրություններին` միաժամանակ նաև ձգտելու է միշտ պատրաստ լինել արտահերթ զարգացումներին, որոնք կարող են լինել կա՛մ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ՝ երբ նա ուղղակի այլևս անկարող լինելով արտաքին ու ներքին խնդիրները սպասարկել նվազագույն անհրաժեշտի չափով հրաժարվի իշխանությունից, կա՛մ արտաքին քաղաքական կենտրոնների:

Միևնույն ժամանակ, շարժման շտաբների ձևավորումը ինքնին հետաքրքրական գործընթաց է լինելու, և դա կարող է հանդիսանալ ոչ իշխանական եռյակի համար, այսպես ասած, դիլեմաներից մեկը: Ոչ մի կասկած չկա, որ շարժման շտաբների ֆունկցիոնալության համար պահանջվող նյութական և ֆինանսական ռեսուրսների առյուծի բաժինը տրամադրելու է Գագիկ Ծառուկյանը՝ ԲՀԿ-ն: «Բարգավաճ Հայաստանն» ակնհայտորեն ձևավորում է իր նախընտրական ցանցը, պարզապես այն ներկայումս կոչվելու է շարժման շտաբներ:

Եթե ծավալվում է որևէ ընտրական գործընթաց, ապա հարց է առաջանում, թե շարժման շտաբ կոչվածը ոչ իշխանական շարժման երեք կուսակցություններից ո՞ւմ համար է աշխատելու: Ակնհայտ է, որ շտաբները ինչ-որ մեկի համար պետք է աշխատեն, դրանք հենց այդ նպատակով են ստեղծվելու: Բնական է, որ շտաբները աշխատելու են նրա համար, ով ձևավորում, ֆինանսավորում, նյութատեխնիկական բազա է ապահովում այդ շտաբների համար: Թե՛ «Ժառանգությունը» և թե՛ ՀԱԿ-ը պարզապես չեն կարող դիմադրել այդ զարգացմանը, և այդ մասին նրանք հստակ գիտեն առ այսօր: Այստեղ նրանց համար երկու տարբերակ է մնում՝ կա՛մ ուղղակի մտածել որևէ պատրվակով ԲՀԿ-ից հեռանալու մասին, կա՛մ պարզապես համակերպվել, պատրաստվել այն մտքին, որ ընտրություններում պետք է հանդես գան ԲՀԿ-ի հետ համատեղ, միասնական ցուցակով:

«Բարգավաճ Հայաստանը» կարծես թե այլ տարբերակ չի թողնում ոչ իշխանական եռյակի ուժերին, ինչն ակնհայտ էր հոկտեմբերի 24-ի հանրահավաքից և տրամադրություններից: Հանրահավաքը հայտարարված ոչ իշխանական շարժման երկրորդ հանրահավաքն էր, բայց կարող ենք ասել, որ առաջին հանրահավաքն էր որպես ԲՀԿ-ի հանրահավաք: Ու բանն այն չէ, որ այսպես ասած գլխավոր ելույթը Ծառուկյանինն էր: Էական էին ելույթի շեշտադրումները և նաև այն գործնական առաջարկի բովանդակությունն ու էությունը, որ հնչեց:

Խնդիրն այն է, որ կայացվել է մի քայլի որոշում, որտեղ առանցքային դերը ակնհայտորեն պատկանում է ԲՀԿ-ին, և փաստորեն հենց առաջին իսկ գործնական քայլով ԲՀԿ-ն նաև կառուցվածքային առումով դե ֆակտո խաղից դուրս է դնում «Ժառանգությանն» ու ՀԱԿ-ին, ինչի վկայությունն էր նաև Ծառուկյանի այն հայտարարությունը, որ չի լինի ոչ մի նստացույց, մինչև չլինի եռյակի համատեղ որոշում: Ակնհայտ էր, որ Ծառուկյանը խոսում էր իր անհամաձայնության մասին և ակնարկում, որ ոչ մի գործնական հարցում նպատակ չունի գնալ կոմպրոմիսի:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում