Thursday, 18 04 2024
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն

Արցախն Ալիև-Սարգսյան փարիզյան հանդիպումից բեկում չի ակնկալում. վստահության մթնոլորտի ձևավորումը ևս վտանգված է

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մայիսյան հրավերի համաձայն՝ առաջիկա օրերին Փարիզում կկայանա Սերժ Սարգսյան-Ֆրանսուա Օլանդ-Իլհամ Ալիև հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին նոր լիցք հաղորդելու նպատակով: Առանց դիվանագիտական մանրամասները հայտնելու՝ փարիզյան կողմը բազմիցս է նշել, որ ֆրանսիական կողմը ցանկանում է նոր լիցք հաղորդել բանակցություններին ԼՂ հակամարտության վերջնական լուծմանը հասնելու նպատակով՝ հիմք ընդունելով երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում, ուժի կիրառման բացառում:

Օգոստոսյան լարվածությունից հետո, երբ ռուսական և ամերիկյան կողմերը բարձր մակարդակի հանդիպումներ կազմակերպեցին, իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերականորեն հանդարտվեց, այնինչ մեկ շաբաթից ավելի է, ինչ Հայաստանի պաշտպանության նախարարությունից ու Ղարաբաղի պաշտպանության բանակից փոխանցում են, որ կրակոցներն ինտենսիվացել են, ադրբեջանական կողմը քառապատկել է հրադադարի ռեժիմի խախտումները։ Կրակահերթերի տակ են հայտնվում թե՛ Ղարաբաղը, թե՛ Հայաստանի սահմանամերձ Չինարի, Այգեպար, Մովսես գյուղերը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վահրամ Աթանեսյանն ասաց, որ դժվար է խոսել առաջիկա հանդիպման արդյունքների մասին, քանի որ անձամբ ինքը որևէ առարկայական ակնկալիք այդ հանդիպումից չունի:

«Եթե հանդիպման նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարություններով է հանդես գալիս, թե Ադրբեջանը պատրաստ է մեծ համաձայնության ԼՂ հակամարտության հարցում այն դեպքում, երբ դա իրականության հետ կապ չունի և դատարկախոսություն է, եթե այդ, այսպես կոչված, համաձայնության սկզբունքները և որոշ հարցեր կողմերի միջև համաձայնեցված չեն: Եթե Ադրբեջանի նախագահը Փարիզ է ուղևորվելու այդպիսի տրամադրվածությամբ, բնականաբար, այդ հանդիպումը չի կարող արդյունավետ լինել»,- ասաց պատգամավորը՝ շարունակելով, որ հանդիպումը հույս չի ներշնչում նաև այն պատճառով, որ համանախագահող երկրներից որևէ մեկն առանձին նախաձեռնությամբ չի կարող բեկում առաջացնել բանակցային գործընթացում: Վահրամ Աթանեսյանի համոզմամբ՝ պետք է լինի կոնսոլիդացված մոտեցում, ինչը տրամաբանորեն բացակայում է, եթե նկատի ենք ունենում, որ նախագահող երկրներն այսօր բոլորովին տարբեր աշխարհաքաղաքական շահեր և այդ շահերն իրագործելու նպատակադրվածություն ունեն:

Արցախցի պատգամավորը նշեց, որ համանախագահող երկրների աշխարհաքաղաքական շահերն ու նրանց շահերի իրացման մեխանիզմներն ու գործիքակազմը կոնսոլիդացված վերաբերմունք ցուցաբերելու հույս չեն ներշնչում: «Այսինքն՝ եթե մի հարցում Ռուսաստանն ու Արևմուտքը հակառակ տրամադրություններ ունեն, եթե դրա հետևանքով արևմտյան ալիանսի երկրները պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ՝ անկախ նրանից՝ այդ պատժամիջոցներն արդարացվա՞ծ են, թե՞ոչ, ապա պատկերացնել, որ եռանախագահությունը կարող է բեկում առաջացնել, դժվար է»,- ասաց պատգամավորը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ ցանկացած այսպիսի հանդիպում արժևորում են որպես խաղաղության պահպանման կարևոր բաղադրիչ, որը նպաստում է հակամարռտության դիվանագիտական կարգավորմանը:

«Ինչ վերաբերում է բեկմանը, ապա կարծում եմ, որ Ադրբեջանի քաղաքականությունը այդպիսի որևէ հույս չի թողնում: Ոչ պակաս կարևոր է նաև այն, որ բանակցություններն ընթանում են առանց արցախյան կողմի մասնակցության, որը չի կարող բերել հակամարտության վերջնական կարգավորման: Առաջին հերթին պետք է լիարժեք ձևաչափը վերականգնվի, միայն դրանից հետո կարող ենք լուրջ տեղաշարժ ակնկալել: Քանի որ Ադրբեջանը չի փոխում իր դիրքորոշումը և ձևաչափը վերականգնված չէ, հետևաբար ամենամեծ ձեռքբերումները կլինեն խաղաղության և կայունության պահպանումը տարածաշրջանում»,- մեկնաբանեց Դավիթ Բաբայանը:

Վերջինս նաև նշեց, որ կրակահերթերի ինտենսիվացման պայմաններում ևս չի կարելի բեկում և վստահության մթնոլորտի ձևավորում ակնկալել: Նրա որակմամբ՝ սա Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության պրակտիկ դրսևորումներից մեկն է, նրանք խախտում են հրադադրի ռեժիմը, նրանց ղեկավարները տարբեր հայտարարություններ են անում, որոնք չի կարելի դասել նորմալ հայտարարությունների շարքին: Այս ամենը, նրա խոսքով, ցույց է տալիս Ադրբեջանի իրական պատկերը:

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, անդրադառնալով փարիզյան հանդիպմանը, ասել էր, որ Ադրբեջանը պատրաստ է մեծ խաղաղ համաձայնության: Ըստ ադրբեջանցի նախարարի՝ եղել են մի շարք առաջարկներ, որոնց առնչությամբ սպասում են հայկական կողմի համաձայնությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում