ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում 34-ամյա Մարսելո Մարկեսի զինված հարձակման հետևանքով զոհվել են Փլեյսեր շրջանի շերիֆի 2 օգնականները, վիրավորվել է ևս 2 մարդ: Կասկածյալը կալանքի տակ է՝ գրում է TASS-ը:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ Սակրամենտո քաղաքի հյուրանոցներից մեկի կայանատեղիում: Երբ շերիֆի օգնական Դենի Օլիվերը որոշել է ստուգել այնտեղ գտնվող կասկածելի ավտոմեքենան, վարորդը ուղիղ նշանառությամբ սկսել է կրակել: Իրավապահը զոհվել է, իսկ հանցագործը փորձել է առևանգել մյուս ավտոմեքենան՝ վիրավորելով դրա տիրոջը: Ավելի ուշ նա վիրավորել է շերիֆի գրասենյակի ևս երկու սպաների, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցում:
Հանցագործին բռնելու համար պահանջվել է 4 ժամ՝ նրան ձերբակալել են իր իսկ տանը: