Օրերս հայտնի է դարձել, որ ամերիկացի փոփ աստղ Բրիթնի Սփիրսը երկարացրել է լասվեգասյան Planet Hollywood Resort & Casino-ի հետ պայմանագիրը, որտեղ Britney: Piece of Me շոուի շրջանակներում անցկացվում են Սփիրսի համերգները, գրում է Viva.ua-ը:
Հայտնի է, որ ամերիկացի երգչուհու համերգներն այնքան հաջողված են դարձել, որ կազմակերպիչները որոշել են երկարացնել նրա հետ պայմանագիրը և ավելացնել երգչուհու հոնորարը: Սկզբնական պայմանագրի համաձայն Բրիթնին 2 տարվա ընթացքում իր յուրաքանչյուր համերգի համար պետք է 310 հազար դոլար ստանար: Նշենք, որ համերգները թվով 96-ն են:
Սակայն, Վեգասում Սփիրսի համերգների շուրջ ծավալված իրարանցման առթիվ Planet Hollywood-ի ղեկավարները փոխել են պայմանագրի պայմանները, երկարացնելով այն, իսկ յուրաքանչյուր համերգի համար երգչուհուն այժմ 475 հազար դոլար են վճարում: Այսպիսով, Բրիթնին դարձել է Լաս Վեգասի ամենաբարձր վարձատրվող երգչուհին, իսկ նրա շաբաթական վաստակը մեկ միլիոն դոլար է կազմել: