ԱՄՆ Վաշինգտոն նահանգում փոխհրաձգության հետևանքով 7 մարդ է վրավորվել: Այս մասին հաղորդում է Seattle Times պարբերականը:
Ըստ տվյալների` զինված մարդը կրակ է բացել Marysville-Pilchuck դպրոցում` տեղի ժամանակով հոկտեմբերի 24-ի առավոտյան: Նշվում է նաև, որ ավելի ուշ նա հրացանով ինքնասպանություն է գործել:
3 վիրավորներ հոսպիտալացվել են:
Ներկա դրությամբ ոստիկանները տարհանում են դպրոցի շենքում գտնվողներին: