«Ոչինչ չասող ելույթ էր: ՀԱԿ առաջնորդի ելութն այնքան անհետաքրքիր ու ձանձրալի էր, որ նույնիսկ նրա գործընկերները, որ կանգնած էին հարթակում, չէին լսում, և Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ ընդհատել ելույթը, նրանց նայել, որից հետո նոր շարունակեց»,- Panorama.am-ին ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Ազատության հրապարակում եռյակի հանրահավաքում հնչած ելույթը:
Նրա խոսքով` Լ.Տեր-Պետրոսյանի ելույթից հիշեց միայն անեկդոտները:
«Գիտեի, որ Պետրոսյան ազգանունով հումորիստ կա, բայց բացահայտեցի, որ Տեր-Պետրոսյան ազգանունով էլ հումորիստ ունենք»,- նշել է նա` նկատի ունենալով Եվգենի Պետրոսյանին: