Իսպանական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է «Ռեալ»-ի դեմ կայանալիք խաղի մասին.
«Գիտեմ, որ «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումները տարբերվում են Լա Լիգայի մյուս հանդիպումներից: Ես արդեն մեկ անգամ հաղթել եմ «Ռեալ»-ին, երբ հանդես էի գալիս «Սևիլյա»-ի կազմում: Ցանկանում եմ կրկին այդ բերկրանքի պահերը զգալ:
Դժվար է ասել՝ արդյոք մենք այժմ լավ մարզավիճակում ենք գտնվում: Դա պարզ կլինի 3-4 ամիս հետո: Մենք լավ մրցաշրջան ենք անցկացնում ու դեռ ոչ մի գոլ բաց չենք թողել: Ցանկանում ենք դարպասն անառիկ պահել նաև Մադրիդում»-,ասել է Ռակիտիչը: