Հետազոտության ընթացքում պարզ է դարձել, որ քաղցկեղածին բջիջները ժամանակ առ ժամանակ «արտանետում են աղբը»` արտազատելով ՌՆԹ-ի փոքրիկ մասնիկներ, որոնք ընկնում են հարևան առողջ բջիջների վրա`դրանք ևս քաղցկեղածնի վերածելով: Այս մասին հոդվածը հրապարակված է Cancer Cell ամսագրում:
Հետազոտությունը ցույց է տվել, որ կրծքի քաղցկեղի դեպքում էկզոսոմները կարող են ուռուցքի առաջացման պատճառ դառնալ, եթե շփման մեջ մտնեն օրգանիզմի առողջ բջիջների հետ:
Այս ամենն ապացուցել է մկների վրա արված փորձը: