Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Սյունիքի մարզպետը հետապնդում է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուի շրջապատին

«Սա որոշ չափով դեմարշ է իմ դեմ»,- Սյունիքում կատարվող պաշտոնանկությունների առթիվ «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, գործարար Տիգրան Կարապետյանը՝ հավելելով, որ կատարվածի նպատակը իր շրջապատին պաշտոններից ու աշխատանքից զրկելն է: «Պետական պաշտոնը վրեժ լուծելու համար չէ: Պետական պաշտոնն ընդամենը ժողովրդին ծառայելու համար է: Դա չի կարող նորմալ ընդունվել: Կապրենք, կտենենք՝ ով ում: Ինքն այժմ ունի լծակներ և էդ լծակներն օգտագործում է»,- Սյունիքի մարզպետի գործողությունների առթիվ ասաց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն:

Մամուլում արդեն գրվել է, որ մարզպետի պաշտոնում վերանշանակվելուց հետո Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հետապնդում է բոլոր այն մարդկանց, ովքեր իր պաշտոնանկության ընթացքում իր դեմ հայտարարություններ են արել և դեմ էին իր վերանշանակմանը:

Ըստ Տիգրան Կարապետյանի՝ Սուրեն Խաչատրյանը միջնորդ անձի միջոցով ստիպում է աշխատանքից ազատվելու դիմումներ գրել՝ ասելով որ հակառակ դեպքում «վատ կլինի»: Ուշագրավն այն է, որ մարզպետի ուշադրության կենտրոնում հիմնականում Տիգրան Կարապետյանի հարազատներն ու շրջապատն է: «Էդ մարդու գործելաոճն էդ է, ուրիշ բան սպասել չէր կարելի: Դա սկսվել է Գորիսի քաղաքապետի ընտրություններից հետո: Էդ ցանկը դեռ շարունակական է լինելու»,- ասաց Կարապետյանը:

Մասնավորապես, Սուրեն Խաչատրյանի ուշադրության կենտրոնում է Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը, որը Տիգրան Կարապետյանի հարազատ քեռին է և հրապարակավ դեմ է արտահայտվել Սուրեն Խաչատրյանի վերանշանակմանը: Ըստ Կարապետյանի՝ մարզպետ Սուրեն Խաչատրյանը նաև փորձել է քրեական գործ հարուցել համալսարանի ռեկտորի դեմ. «Իր թիկնապահի՝ Նիկոլայի կեղծ ցուցմունքներով ՀՔԾ էին դիմել, ՀՔԾ-ն քրեական գործ էր հարուցել, սակայն մեկ շաբաթ առաջ գործը կարճվեց»:

Տիգրան Կարապետյանի խոսքերով՝ հենց մարզպետի ճնշման ներքո է աշխատանքից հեռացվել Գորիսի հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Կարեն Հարությունյանը, որի իր շրջապատի ներկայացուցիչ է: Չնայած հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հարությունյանը մամուլում ասել է, որ Կարեն Հարությունյանին աշխատանքից ինքն է ազատել է «վստահություն չներշնչելու համար», Տիգրան Կարապետյանը համոզված է, որ ճնշումներ են եղել: «Հստակ գիտեմ, որ ճնշումներ են եղել: Ինքը շատ համեստ անձնավորություն է, չէր կարող աշխատանքից ազատել Կարեն Հարությունյանի պես մասնագետին»,- պնդեց Կարապետյանը:

Սուրեն Խաչատրյանը աշխատանքից ազատել է տվել նաև Գորիսի կոմունալ տնտեսության պետի տեղակալ Սլավիկ Թունյանին: Վերջինս Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուի ընկերն է: Թեև Սյունիքի մարզպետը հրահանգել է նաև աշխատանքից ազատվելու դիմում գրել տեղի «Փարոս» սոցիալական ծառայության աշխատակից Սուրեն Բակունցին, որը ևս Տիգրան Կարապետյանի ազգականն է, վերջինս հրաժարվել է դա անել:

«Առաջին լրատվականի» հարցին, թե պատրաստվո՞ւմ են դիմել ՀՀԿ-ին կամ նախագահին Սուրեն Խաչատրյանի հետապնդումների առթիվ, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Հիմա մենք քննարկում ենք մեր քայլերի հաջորդականությունը: Առաջիկայում կորոշենք, թե ինչ ենք անելու, որովհետև Սյունիքի մարզպետից հետապնդվողների շրջանակն ընդլայնվում է»: Տիգրան Կարապետյանի խոսքերով՝ հարվածի տակ են ոչ միայն իր շրջապատի մարդիկ, այլև բոլոր նրանք, ովքեր դեմ են արտահայտվել Սուրեն Խաչատրյանի վերանշանակմանը:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հեռախոսով խոստացավ պատասխանել մեր գրավոր հարցերին, սակայն անպատասխան թողեց դրանք: Մասնավորապես մարզպետին հարցրել էինք, թե պաշտոնյաներին միջնորդ անձի միջոցով աշխատանքից ազատվելու հրահանգները ՀՀԿ գաղափարախոսության և գիտական հիմքերի վրա հենված կադրային նոր քաղաքականությո՞ւն է, թե՞, այնուամենայնիվ, վրեժխնդրություն ընդդեմ այլախոհների: Հետարքրքվել էինք նաև՝ ճի՞շտ է, որ ուզում է դառնալ Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ: Եթե այո, ապա ի՞նչ նպատակով, ի՞նչ նոր գիտական ծրագրեր և մոտեցումներ է ուզում առաջարկել համալսարանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում