Բրիտանական ընկերությունը անսովոր պաղպաղակ է թողարկել, որը պատրաստված է ուղտի կաթի հիմքով:
Նոր արտադրանքի ներկայացումը կայացել է Էշֆորդի ուղտերի մրցարշավի շրջանակներում, փոխանցում է Kedem-ը: Դեսերտի արժեքը բավական բարձր է՝ մեկ չափաբաժինը 5.6 դոլար արժե, քանի որ ուղտի կաթի մեկ լիտրի արժեքը 16 դոլար է: Սակայն դա չի խանգարել արարողության ընթացքում 120 պաղպաղակ վաճառել:
Այժմ պաղպաղակը երեք համերով կթողարկեն՝ վանիլային, մանգոյով և ելակով: Արտադրողների խոսքերով՝ այս դեսերտը բավական օգտակար է, քանի որ դրա մեջ քիչ են ճարպերն ու լատոզը, որը նվազեցնում է ալերգիկ ռեակցիաների հավանականությունը, իսկ շաքարի փոխարեն ագավայի սիրոպ է օգտագործվում: