Ռուսական «Սապարտակ»-ի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը խոսել է թիմի հարձակվողներ Յուրա Մովսիսայնի ու Արտյոմ Ձյուբայի մասին.
«Լինում են հանդիպումներ, երբ ոչ մի ֆուտբոլիստ չի կարողանում դառնալ գոլի հեղինակ: Իհարկե, հնարավոր է, որ Ձյուբան և Մովսիսյանը խաղադաշտ դուրս գան միաժամանակ: Դա չի կարելի բացառել:
Այդպես մենք կարող ենք անակնկալի բերել մեր մրցակցին: Սակայն դեռ պետք է լավ ուսումնասիրենք այս մարտավարությունը և հասկանանք, թե արդյոք նրանք կարող են լրացնել մեկը մյուսին»-,ասել է Յակինը: