Կյանքի բուն իմաստը տալու, նվիրելու և նվիրվելու մեջ է: Ընկեր, զուգընկեր, ամուսին ունենալու ճանապարհին մենք անցնում ենք երբեմն անհաղթահարելի թվացող դժվարությունների միջով, բայց դրանք մեր կյանքն իմաստավորող դժվարություններ են, որոնք կոփում, ամրացնում, ուժեղացնում են մեզ:
Մենք զմեզ, մեր զգացումները, կրքերը զսպելու շնորհով օժտվում ենք երբ կյանքի խորդուբորդերը վճռում ենք անցնել ոչ թե ինքնափախուստով, ոչ թե մեզնից դուրս լուծումներ փնտրելով, այլ ինքնաճանաչողությամբ:
Մեզ դիմած երիտասարդը կյանքի փորձությունները որոշել է դիմագրավել իր անձը կործանող ճանապարհով: