Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը «Չելսի»-ի հետ խաղից առաջ խոսել է «ազնվականների»-ի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին.
«Մոուրինյոն միշտ կարողացել է իր մեջ միավորել համեստությունը և էմոցիոնալիզմը: Դա ինձ երբեք չի զարմացրել: Իսկ զարմանալին այն է, որ նա դարձել է աշխարհի լավագույն մարզիչներից մեկը:
Նա յուրահատուկ մարզիչ է: Սակայն ինձ համար նա ավելի յուրահատուկ է այն բանի համար, որ չնայած մենք աշխատել ենք իրար հետ, այնուամենայնիվ շարունակում ենք մնալ լավ ընկերներ: Այդպիսի դեպքեր ֆուտբոլում քիչ են լինում»-,ասել է Վան Գալը: