Մադրիդի «Ռեալ»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան հայտարարել է, որ ցանկանում է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ», տեղեկացնում է Goal.com-ը:
Խեդիրան ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել «Արսենալ»:
Ինչպես հաղորդում է Goal.com-ը, 27-ամյա գերմանացին պատրաստ է նաև աշխատավարձի նվազման:
Հիշեցնենք, որ Խեդիրան Մադրիդի «Ռեալ»-ի կազմում անցկացրել է 91 հանդիպում և դարձել է 6 գոլի հեղինակ: