Այսպես կոչված «Սիրիայի ազատ բանակի» մոտ 1.3 հազար մարտիկներ կարող են Քոբանի (Այն էլ-Արաբ) քաղաք ուղարկվել, որպեսզի օգնեն այնտեղ պայքարող քրդերին ԴԱԻՇ (Իրաքի և Շամի Իսլամական Հանրապետություն) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում: Այս մասին Տալինում մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է TASS-ը:
Էրդողանի խոսքերով` «Սիրիայի դեմոկրատական միաբանության» կուսակցությունը համաձայնել է Քոբանի ուղարկել «Սիրիայի ազատ բանակից» 1300 հոգու: «Այժմ բանակցություններ են ընթանում այն մասին, թե ինչպեն նրանք կարող են այնտեղ հասնել»,- ասել է Էրդողանը: