Մյունխենի «Բավարիա»-ի և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենը խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջարկը մերժելու մասին, տեղեկացնում է The Telegraph-ը:
«Չեմ զղջում, որ մերժել եմ սըր Ալեքս Ֆերգյուսոնի առաջարկը: «Չելսի»-ի կազմում նվաճած տիտղոսներն ամեն ինչ ասում են:
Ճիշտ որոշում եմ ընդունել և մարզվել եմ փայլուն մասնագետի` Ժոզե Մոուրինյոյի հետ: Մեծ քայլ եմ կատարել, ավելացրել և երեք տարվա ընթացքում երկու տիտղոս եմ նվաճել:
Այժմ ինձ ամեն ինչ դուր է գալիս «Բավարիա»-ում: Վստահ եմ, որ երկար ժամանակ հանդես եմ գալու մյունխենյան ակումբի կազմում»,- հայտարարել է Ռոբենը: