Microsoft-ը պաշտոնապես հայտարարել է իր կայքերում, ինչպես նաև օգտատերերի բոլոր ակտիվներում Nokia բրենդը Microsoft-ով փոխարինելու մասին: Ներկայացվել է նաև նոր լոգոտիպի դիզայնը: Այս մասին հաղորդվում է Motorola Mobility-ի Conversation ստորաբաժանման կայքում:
Կայքի գլխավոր խմբագիր Թիինա Ջաաթինենը հայտնել է, որ Microsoft բրենդի կողմից գնված Nokia Devices & Services ստորաբաժանման ինտեգրացման ծրագրի շրջանակներում Nokia բրենդը կփոխարինվի Microsoft-ով կորպորացիայի բոլոր կայքերում, ինչպես նաև օգտատերերի համար նախատեսված հաղորդագրություններում:
Մասնավորապես, սմարթֆոնների մասին կայքը կկրի Microsoft Lumia անվանումը: Փոփոխությունները կսկսվեն հաջորդ շաբաթվանից: