Կատալոնական «Բարսելոնա»-ի և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է իր որակազրկման մասին, տեղեկացնում է The Guardian-ը:
Հիշեցնենք, որ «Մունդիալ-2014»-ի շրջանակներում Լուիս Սուարեսը կծել էր Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Ջորջո Կիելինիին:
– Կարծում եմ, որ բոլոր անհաջողություններն արդեն անցյալում են: Վստահ եմ, որ ես հիմա ճիշտ ուղու վրա եմ, աշխատում եմ մարդկանց հետ, ովքեր ցանկանում են օգնել ինձ: Նրանք այն մարդիկ են, ովքեր ինձ պետք են:
Բոլորն էլ ունեն ինքնապաշտպանվելու միջոց: Կարծում եմ, որ դուք ինձ հասկանում եք:
Այլ ֆուտբոլիստ կարող էր ջարդել մրցակցի ոտքը, կամ քիթը: Որոշ մարդիկ իմ արարքի մեջ ինչ-որ սարսափելի բան տեսան,- հայտարարել է Լուիս Սուարեսը: