Ադրբեջանական Day.az կայքի հաղորդմամբ, ԱՊՀ գծով գերմանացի փորձագետ Ալեքսանդր Ռարն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորված չլինելը հեռանկարում կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությանը ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին: Եթե երկու երկրներն անդամակցեն այդ միջազգային կառույցներից մեկնումեկին, ապա դա, ինքնաբերաբար, կհանգեցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանն ու ստատուս-քվոյի խախտմանը, Ռարն ընդգծել է, որ եթե ստատուս-քվոն խախտվի էլ, ապա դա կլինի հօգուտ խաղաղության և ոչ թե պատերազմի:
Ներկա դրությամբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը ցածր է: Ստատուս-քվոն ձեռնտու է բոլորին՝ բացի Ադրբեջանից, և միջազգային հանրությունն օժտված է բավականաչափ կշռով, որպեսզի կանխի տարածաշրջանում անցանկալի իրադարձությունների զարգացումը»: