Մեծ Բրիտանիան պետք է լրացուցիչ 1,7 մլրդ ֆունտ ստերլինգ հատկացնի ԵՄ բյուջեին, հայտնում է BBC-ն:
Դրա պատճառը վերջին տարիներին բրիտանական տնտեսության ավելի մեծ աճն է, քան կանխատեսվում էր ավելի վաղ: Ենթադրյալ լրացուցիչ վճարը կկազմի 2014 թ. Մեծ Բրիտանիայի կողմից ԵՄ բյուջեին հատկացվող 8,6 մլրդ ֆունտ ստերլինգի մեկ հինգերորդ մասը:
Կառավարությունում աղբյուրի խոսքով՝ տվյալ պահանջն անընդունելի է, և Մեծ Բրիտանիան պետք է հրաժարվի վճարել: