Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը pottermore.com կայքում կհրապարակի պատմվածք Դոլորես Ամբրիջի մասին, որը Հարրի Փոթերի մասին գրքերի շարքի կերպարներից է՝ հայտնում է The Hollywood Reporter-ը:
Գրողը պատմվածքը կնախապատրաստի Հելոուինին, որը ավանդաբար նշվում է հոկտեմբերի 31-ին:
Ինչպես հստակեցնում է պարբերականը, Ռոուլինգի նոր ստեղծագործությունը բաղկացած է մոտավորապես 1700 բառից ու ներառում է Ամբրիջի կյանքի նկարագրությունը մինչ «Հարի Փոթերն ու Փյունիկի շքանշանը» գրքի իրադարձությունները, որտեղ նա առաջին անգամ հայտնվել է:
Ռոուլինգը պարբերաբար համացանցում հրապարակում է ոչ մեծ պատմվածքներ «փոթերիանայի» հերոսների մասին: