Ամերիկացի նկարիչ Փոլ Մաքքարթին, որի փչովի եղևնու տեսքով քանդակը Փարիզում օրերս վանդալները ոչնչացրել են, որոշել է ի նշան բողոքի նման ագրեսիայի դեմ՝ եղևնին ձեռքին շոկոլադե Սանտա Կլաուսներ թողարկել: Lenta.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնի է դառնում ցուցադրության կայքից:
«Շոկոլադե ֆաբրիկա» կոչվող ցուցահանդեսը հոկտեմբերի 25-ին կբացվի Փարիզում: Ցուցադրության համար արտադրված են հարյուրավոր շոկոլադե կերպարներ՝ էրոտիկ տեսքի եղևնին ձեռքին:
Fiac ժամանակակից արվեստի տոնավաճառը, որի շրջանակներում անցկացվում է Մաքքարթիի ցուցադրությունը, խոստացել է վերականգնել փչովի ռետինե եղևնին, որն օրերս վնասել են վանդալները, բայց նկարիչը որոշել է դա չանել՝ փոխարենը Սանտա Կլաուսներ թողարկել:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն աջակցել է Մաքքարթիին՝ ասելով, որ «Ֆրանսիան միշտ կլինի նկարիչների կողքին», և որ ստեղծագործական արտահայտման ազատությունը չի կարող կասկածի տակ դրվել:
Մաքքարթիի հեղինակած հսկա եղևնին Վանդոմսկի հրապարակում մոնտաժել են հոկտեմբերի 17-ին: Քաղաքի շատ բնակիչների այն հիշեցրել է հսկա սեքս-խաղալիք: Վանդալների հարձակումից հետո քանդակն ապամոնտաժել են: