Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գերթ Բեյլը Ուելս – Բոսնիա ազդրի հետին մկանի վնասվածք է ստացել ու բաց է թողնելու առաջիկա «էլ կլասիկո»-ն:
«Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ կիսապաշտպանը խաղադաշտ կվերադառնա մեկ շաբաթից:
«Բեյլը պետք է վերականգնվի 1 շաբաթ, որից հետո կվերսկսի մարզումները»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է «Ռեալ»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Բեյլը բաց թողեց «Լիվերպուլ»-ի հետ ՉԼ արտագնա խաղը (0:3):