Պատերազմի գրեթե 4 տարիները դատարկել են Սիրիան: Երկրի տարածքից պատմական իրեր են դուրս բերվում, և Մերձավոր Արևելքում հնաոճ իրերի սև շուկան հիմա ծաղկում է ապրում: Գրոհայինները զենք ձեռք բերելու համար վաճառում են երկրի պատմության հետ կապված մասունքները, հայտնում է RT-ն:
Գրոհայինները սովորաբար պայուսակներով տանում են հնաոճ իրեր, որոնք Սիրիայի պատմական անցյալի հուշարձաններ են և համաշխարհային մշակույթի մի մասը: Դրանք վաճառելը փող վաստակելու ևս մեկ միջոց է: