«Շնորհակալ ենք, որ եկել եք տեր կանգնելու ներկա փոփոխություններին, տեր կանգնելու մեր երկրին, շնորհակալ ենք, որ ձեր ձայնը հաղորդեցիք համաժողովրդական ալիքին:Ոչ իշխանական քաղաքական ուժերը ձեռնարկել են այս գործընթացը «բոլորի համար սիրելի, կյանքում ամենակարևոր երկրի՝ Հայաստանի Հանրապետության զարգացման, առաջընթացի ու փրկության գործի համար»,-այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց հանրահավաքը վարող ԲՀԿ–ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։