Համաձայն արևմտյան մամուլի տվյալների՝ Հոլի Բերին պատրաստվում է փորձել ուժերը որպես դիզայներ՝ թողարկելով ներքնազգեստի սեփական հավաքածու, հայտնում է spletnik.ru-ն:
Դերասանուհու առաջին հավաքածուն Scandale Paris բրենդի համար ԱՄՆ-ում կսկսի վաճառվել հաջորդ տարի: Scandale Paris շարքի մեջ կմտնի ներքնազգեստի 10 հավաքածու բավական դեմոկրատական գնով (1 իրի արժեքը չի գերազանցի 16 դոլարը):
Scandale Paris-ի ներկայացուցիչները նշել են, որ հիացած են Բերիի հետ համագործակցությունից:
Անձամբ դերասանուհին հայտարարել է, որ նախընտրում է ֆրանսիական ներքնազգեստ: