Սիդնեյի կլինիկայի բժիշկները հաջողությամբ կատարել են հիվանդների՝ այլևս չբաբախող սրտի փոխպատվաստման մի քանի վիրահատություն՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հետազոտող խմբի հայտարարությամբ՝ այդ ձեռքբերումը նոր աղբյուրներ է բացում դեֆիցիտ օրգանների փոխպատվաստման համար:
Գիտնականները մշակել են մեթոդ, որը թույլ է տալիս 20 րոպեում կենդանացնել չբաբախող սիրտը:
Մինչ այժմ վիրաբույժները անհրաժեշտության դեպքում օգտագործում էին միայն բաբախող սիրտը՝ ստացված այն դոնորից, որի մոտ գրանցվել էր գլխուղեղի մահ: