Մադրիդի «Ռեալ»-ի հարձակող Քրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է գոլ խփել Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա»-ի դեմ խաղում:
«Բարսելոնա»-ի դեմ հանդիպումները միշտ յուրահատուկ են: Դա նոր մարտահրավեր է: Պետք է գոլ խփեմ այդ խաղում, ինչպես նաև առաջիկա բոլոր հանդիպումներում:
Որևէ խաղի հատուկ չենք նախապատրաստվում: Պարզապես ջանասիրաբար մարզում ենք և ցուցադրում մեր առավելագույն հնարավորությունները»,- Marca-ն մեջբերում է Ռոնալդուի խոսքերը: