Ֆուտբոլային հայտնի փորձագետ Յոհան Կրուիֆն իր կարծիքն է հայտնել առաջիկա «կլասիկո»-ի` Մադրիդի «Ռեալ»-ի և կատալոնական «Բարսելոնա»-ի հանդիպման վերաբերյալ:
«Հասկանում եմ, որ կողմերն այժմ փորձում են հոգեբանական ճնշում գործադրել միմյանց վրա: Անձամբ ես այդ դիմակայության ֆավորիտ չեմ տեսնում: «Ռեալ»-ը խաղալու է սեփական հարկի տակ, և դա կարող է որոշ առավելություն տալ մադրիդցիներին:
Սակայն այդ առավելությունը էական նշանակություն չի ունենա:
«Բարսելոնա»-ն շատ հետաքրքիր ֆուտբոլ է ցուցադրում: Այս դեպքում նույնպես կարող եմ ասել, որ կատալոնացիները էական առավելություն չունեն մրցակցի նկատմամբ, որը նույնպես գերազանց մարզաիճակում է»,- AS-ը մեջբերում է Կրուիֆի խոսքերը: