Ամերիկուհի Սերենա Վիլյամսը 2014թ. մրցաշրջանը կավարտի WTA-ի աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում:
Սերենային կարող էր խանգարել միայն ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովն, բայց Սինգապուրի ամփոփիչ մրցաշարի քառորդ եզրափակչում 27-ամյա թենիսիստուհին չի կարողացել առավելության հասնել Լեհաստանը ներկայացնող Ագնեշկա Ռադվանսկայի նկատմամբ:
«Ապագաս իմ ձեռքերում է: Մտադիր եմ շարունակել հաղթանակներ տոնել»,- Սերենայի խոսքերը մեջբերում է Reuters գործակալությունը:
Հավելենք, որ Սերենան մարզական կարիերայում առաջին անգամ երկրորդ տարին անընդմեջ եզրափակելու է առաջին ռակետի կարգավիճակում: