Բրազիլիայի ֆուտբոլիստները նամակներ են ստացել` արտաքին տեսքի և վարքի կանոնների պահանջները կատարելու վերաբերյալ:
Թիմի գլխավոր մարզիչ Դունգան բրազիլացի ֆուտբոլիստներին արգելել է կրել ականջօղեր, մատանիներ: Արգելվել են նաև հագուստի որոշ տեսակները: Հավաքականում եղած ժամանակահատվածում ֆուտբոլիստները չպետք է օգտվեն բջջային հեռախոսներից և պլանշետներից ճաշի և թիմի ժողովների ժամանակ:
Բրազիլիայի հավաքականի խաղացողներին առաջարկվել է սովորել ազգային հիմնը` խաղերից առաջ այն երգելու համար: Միաժամանակ նրանց արգելվել է քաղաքական կամ կրոնական արտահայտություններ անել:
Դունգան խնդրել է այս ամենին չվերաբերել որպես արգելամիջոցների: Սակայն նշված դրույթները խախտող ֆուտբոլիստը կզրկվի հաջորդ խաղերին մասնակցելու իրավունքից: