Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը մասնակցելու է վաղը կայանալիք «էլ կլասիկո»-ին:
«Սուարեսն, իհարկե, կմասնակցի «էլ կլասիկո»-ին:
Առայժմ չեմ կարող ասել՝ քանի րոպե կխաղա: Նրա համար շատ կարևոր է վերջապես վերադառնալ խաղադաշտ»,- հայտարարել է Էնրիկեն: