Կին իրավապաշտպանների միջազգային կոալիցիան ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի թեկնածությունն է առաջադրել 2015թ. Խաղաղության նոբելյան մրցանակին: Այս մասին հաղորդում է contact.az-ը:
Կոալիցիայի մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ Յունուսը Ադրբեջանի առավել ակտիվ իրավապաշտպաններից է, որը մասնակցում է խաղաղասիրական ծրագրերի, պաշտպանում է իր քաղացիների և քաղբանտարկյալների իրավունքները:
«Այդ ամենի համար նա բարձր գին է վճարում. նա հուլիսին ձերբակալվել է, իսկ մի քանի օր անց ձերբակալվել է նրա ամուսինը: Կալանքում գտնվելու ընթացքում նա ենթարկվել է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի: Լեյլա Յունուսը ծանր հիվանդ է, իսկ նրան զրկում են անհրաժեշտ բուժումից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կոալիցիան նաև խնդրել է Ֆրանսիայի նախագահին Փարիզում սպասվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը կոչ անել նրան ազատ արձակել Յունուս ամուսիններին: