Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Բերնդ Շուստերն իր կարծիքն է հայտնել «արքայական ակումբ»-ի և «Բարսելոնա»-ի առաջիկա խաղի մասին: Գերմանացի մասնագետի կարծիքով` Կարլո Անչելոտիի սաները պետք է հաղթանակ տանեն:
«Կարծում եմ, որ «Ռեալ»-ը հաղթանակ կտանի նվազագույն հաշվով: Այդպես եմ կարծում` հաշվի առնելով «Ռեալ»-ի խաղաոճը և այն, որ Քրիշտիանու Ռոնալդուն հիանալի մարզավիճակում է: Բացի այդ, կիսապաշտպանության հզորությամբ «Ռեալ»-ը գերազանցում է «Բարսելոնա»-ին:
Իսկոն, Կրոսը, Խամես Ռոդրիգեսն ու Մոդրիչը հիանալի են վարվում գնդակով: «Ռեալ»-ը կարող է առավելություն ստանալ այն գծում, որտեղ այն միշտ կատալոնացիների կողմն է եղել»,- Desafío NACEX-ը մեջբերում է Շուստերի խոսքերը: