Friday, 19 04 2024
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
14:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթում արվեց ամեն հնարավորը, որպեսզի Արմեն Հարությունյանը ԵԽԽՎ-ում մրցակից չունենա

Դեռևս ս.թ. սեպտեմբերի 30-ին մի խումբ հասարակական գործիչներ և կազմակերպություններ, այդ թվում` «Իրավունքի Եվրոպա միավորում»հասարակական կազմակերպությունը, իրենց մտահոգությունն էին բարձրաձայնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (այսուհետ` ՄԻԵԴ) Հայաստանի դատավորի ընտրության մրցույթի փաստաթղթային փուլում Հանձնաժողովի ոչ թափանցիկ և ոչ հրապարակային գործելաոճի կապակցությամբ:

Ս.թ. հոկտեմբերի 4-ին ԻԵՄ-ը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, ինչպես նաև առանձին հայտարարությամբ բարձրաձայնել էր փաստաթղթերի ստուգման փուլում տեղ գտած խախտումների մասին,մասնավորապես` ընդգծելով երեք հավակնորդների` նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի, դատավորներ Նորա Կարապետյանի և Արայիկ Մելքումյանի կողմից փաստաթղթերը վերջնաժամկետից հետո ներկայացնելու կապակցությամբ իր կասկածները՝ հիմնվելով ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տրամադրած փաստաթղթերի վրա:

Սույն հայտարարությամբ մենք մեր մտահոգությունն ենք հայտնում մրցույթի հարցազրուցի փուլում Հանձնաժողովիոչ թափանցիկ և կամայական գործելաոճի կապակցությամբ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս առումով հարցազրույցիև հարցազրույցի արդյունքներիամփոփման փուլերում ևս որևէ առաջընթաց չարձանագրեց:

Այսպես` մինչ օրս չեն հրապարակվել Հանձնաժողովի հրավիրած նիստերի օրակարգերի և անցկացման վայրի վերաբերյալ տեղեկությունները,ինչպես նաևայդ նիստերի արձանագրությունները, թեև Նախագահի 02.08.2014թ. ՆՀ-199-Ն հրամանագրի հավելված կարգի (այսուհետ` նաև Կարգ) 7-րդ և 8-րդ կետերով սահմանված է, որ Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ նիստերն արձանագրվում են: Այսպիսով փաստացի առկա է Հանձնաժողովի առնվազնութորոշում, որոնցից առաջինը՝ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հայտարարությունը, հաջորդ երեքը՝ սույն թվականի սեպտեմբերի 1-ին (որոշումներ՝ 1-Լ, 2-Լ և 3-Լ),հաջորդը՝ սեպտեմբերի 29-ին (որով հաստատվել է հարցազրույցի փուլ անցած հավակնորդների ցանկը), հոկտեմբերի 6-ի և 7-ի որոշումները՝ հավակնորդներից մեկի միջնորդության արդյունքում, որոնցից առաջինը ընդունվել էր իննը հոգանոց հանձնաժողովի չորս անդամի քվերակությամբ (հավակնորդը Հանձնաժողովի երեք անդամի բացարկ էր հայտնել, երկու այլ անդամ բացակայում էին) և վերջինը՝ հոկտեմբերի 7-8-ի որոշումը՝ ԵԽԽՎ ներկայացվող երեք թեկնածուների ցուցակը հաստատելու մասին, սակայն հրապարակվել է միայն մեկ արձանագրություն վերնագրված «ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 3», որը չի համապատասխանում ո՛չ Կարգին և ո՛չ էլ ներպետական օրենսդրությամբ սահմանված արձանագրության չափանիշներին, քանի որ չի պարունակում տվյալներ առանձին հարցերի վերաբերյալ կազմակերպված քվեարկությունների և դրանց արդյունքների մասին:

Այդպես էլ չի պարզաբանվել, թե ուր անհետացան որոշ հավակնորդների իրենց անունները չհրապարակելու մասին դիմումները, որոնք որպես շատ հարմար առիթ օգտագործվում էին Հանձնաժողովի կողմից` ս.թ. սեպտեմբերի 24-26-ն ընկած ժամանակահատվածում նրանց անունները գաղտնի պահելու համար:

Երկրորդ` առանց քննության առնելու ԻԵՄ-ի բարձրաձայնած մտահոգությունները երեք թեկնածումների դիմումների ներկայացման ժամկետների կապակցությամբ` Հանձնաժողովն անցել էհարցազրույցների փուլին: Փաստաթղթային փուլի մասին` ԻԵՄ-ի բարձրաձայնած մտահոգությունները Հանձնաժողովը քննության է առել բոլոր մասնակիցների հետ հարցազրույցներ անցկացնելուց հետո` դարձյալ գաղտնիության ռեժիմով` ԻԵՄ-ին հնարավորություն չընձեռելով մասնակցելու իր ամփոփիչ նիստին, ինչով ևս մեկ անգամ խախտել էթափանցիկության սկզբունքը և հանրության` տեղեկացված լինելու իրավունքը:

07.10.14թ. երեկոյան ժամը 19.45-ի մոտակայքում սկսված ամփոփիչնիստըդարձյալ բավական լուրջ կասկածներ է հարուցում Հանձնաժողովի անաչառության վերաբերյալ: Ըստ էության նիստով Հանձնաժողովը հետին թվով մեկնաբանել է ՀՀ Նախագահի 02.08.2014թ. ՆՀ-199-Ն հրամանագրի հավելվածը հանդիսացող կարգը և սահմանել, որ դիմումների ստացման վերջնաժամկետ հռչակված ս.թ. սեպտեմբերի 24-ի, ժամը 18.00-ն «ողջամտորեն» վերաբերել է միայն առձեռն, այլ ոչ` փոստով ներկայացված դիմումներին` դրանով իսկ արդարացնելով նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի կողմից իր դիմումը սահմանված վերջնաժամկետից ուշ ներկայացնելու հանգամանքը:

Աննախադեպ է այն հանգամանքը, որ երկու գործող դատավոր հավակնորդները գիշերվա 23:00-00:00 ժամերի միջակայքում հրավիրվել են Հանձնաժողովի նիստին` պարզաբանումներ տալու իրենց դիմումների ներկայացման հանգամանքների կապակցությամբ, սակայն ներկայանալով, ինչպես տեղեկանում ենք նիստի արձանագրությունից, հրաժարվել են պարզաբանումներ տալուց և խնդրել, որպեսզի Հանձնաժողովը չամփոփի իրենց հարցազրույցների արդյունքներըև հանի իրենցմասնակիցների ցուցակից: Անհավանական է այն հանգամանքը, որ երկու դատավոր մասնակցեն նման նշանակության մրցույթի (ընդ որում` նրանցից մեկը՝ Նորա Կարապետյանը, դրսևորի` ներկայումս երեք հավակնորդների ցանկում տեղ գտած կին թեկնածուից (Նելիկ Հարությունյանից)) մի քանի անգամ ավելի լավ ցուցանիշ, իսկ հետո առանց որևէ բացատրության դիմում գրեն իրենց մասնակցությունը հաշվի չառնելու վերաբերյալ: Նշված հանգամանքները թույլ են տալիս եզրահանգելու, որ այդ երկու թեկնածուների նկատմամբ ճնշում է գործադրվել Հանձնաժողովի կամ այլ պաշտոնատար անձանց կողմից, ինչն աներկբայորեն անհամատեղելի է դատական իշխանության անկախության սկզբունքի հետ:

Վերոգրյալի համատեքստում խիստ կարևոր է նշել, որ մինչև հարցազրույցը և՛ Արայիկ Մելքումյանը, և՛ Նորա Կարապետյանը հրապարակային հայտարարություններով են հանդես եկել այն մասին, որ իրենք 22.09.14թ. և 23.09.14թ.` համապատասխանաբար,ներկայացել են ԱՆ և, սահմանված Կարգին համապատասխան, ներկայացրել իրենց փաստաթղթերը (ԱՆ ներկայանալու հանգամանքը հաստատվում է նաև ԱՆ-ի կողմից հրապարակված ելքի և մուտքի գրանցամատյանի տվյալներով): Ստացվում է, որ այս հավակնորդների գրանցումը Հանձնաժողովի աշխատակազմը պատշաճ կարգով չի իրականացրել: Ակնհայտ է, որ այս կապակցությամբ, առաջին հերթին Հանձնաժողովը պետք է պարզաբանումներ պահանջեր աշխատակազմի ներկայացուցիչ հանդիսացող Միքայել Մինասյանից, որն ի պաշտոնե պատասխանատու էր դիմումների ընդունման և սահմանված կարգին դրանց համապատասխանության ստուգման և պատշաճ գրանցման համար:

Ինչ վերաբերում է վերոնշյալ երկու հավակնորդների մասով հարցազրույցի արդյունքները չամփոփելուն, ապա դա ակնհայտորեն հետապնդել է երկու նպատակ՝ քողարկելով Նորա Կարապետյանի ակնհայտ առավելությունը Նելիկ Հարությունյանի (58,05 միավոր) նկատմամբ` վերջինիսընդգրկել հաղթող ճանաչված թեկնածուների ցուցակումև այս երկու հավակնորդների հաշվին մաքրել Ա.Հարությունյանի դիմումի ուշացման հետ կապված պատմությունը:Միևնույն ժամանակ,համեմատաբար կոմպետենտ կին թեկնածուին ցուցակում ընդգրկվելու հնարավորությունից զրկելն էլ ավելի է ամրապնդվում Ա.Հարությունյանի դիրքերը:

Ի լրումն դռնփակ և գաղտնիության ռեժիմով նիստ անցկացնելուն` Հանձնաժողովը չի պատասխանել նաև ԻԵՄ-ի դիմումներին, որոնցով կազմակերպությունը խնդրել էր տրամադրել՝

1.հարցազրույցների տեսագրությունները,

2.Հանձնաժողովի անդամների կողմից լրացված գնահատման թերթիկները յուրաքանչյուր հավակնորդի մասով,

3.հրավիրված լեզվի մասնագետների կողմից կատարված նշումները, որոնց հիման վրա Հանձնաժողովը գնահատել էր մասնակիցների անգլերենի և ֆրանսերենի իմացությունը:

Այդ փաստաթղթերի տրամադրման մերժումը հիմք է տալիս ենթադրելու, որ Հանձնաժողովի անդամները հարցազրույցի մասնակիցներին գնահատելիս դրսևորել են կամայական մոտեցում:

Հավելելով վերոգրյալը հիշեցնենք, որ փաստերի ճնշման տակ
Հանձնաժողովն ինքը06.10.14թ. նիստով ընդունեց որոշում, որով ճանաչեց որ Հանձնաժողովի աշխատակազմը որոշ դեպքերում գործել է իր լիազորությունների շրջանակից դուրս, բավարարվելով միայն այդ հայտարարությամբ, որը ոչ մի հետևանք չառաջացրեց պատասխանատուների համար:

Մրցույթի կարգի և գնահատման ենթակա պահանջների և չափորոշիչների վերաբերյալ:

Այսպես՝ ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության համար կազմակերպվող մրցույթից դուրս է մնացել Կոնվենցիայի 21-րդ հոդվածով նախատեսված դատավորներին առաջադրվող բարոյական հատկանիշների ստուգման հարցը:

Ավելին` հավակնորդներին չեն տրվել սույն թվականի սեպտեմբերի 1-ի Հանձնաժողովի թիվ 3-Լ որոշմամբ սահմանված գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշներին վերաբերող հարցերը

Այսպես՝ որոշ թեկնածուների չեն տրվել հարցեր Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի հիմքում ընկած արժեքների` արդարության, խտրականության բացառման և իրավահավասարության, ինչպես նաև ժողովրդավարության ընկալման և դրանց նկատմամբ վերաբերմունքի մասին հարցեր, որոնքհանդիսանում են հավակնորդների անձնական հատկանիշների գնահատման չափորոշիչներ և որոնց պատասխանելու դեպքում հավակնորդները կարող էին հավաքել առավելագույնը 15 միավոր: Որոշ հավակնորդների չեն տրվել մասնագիտական հմտությունների գնահատման նպատակովարագ ընկալելու և կողմնորոշվելու, արդյունավետ լուծումներ գտնելու ունակությունների գնահատման պահանջի բովանդակությունը բացահայտող հարցերը:Հետևաբար, այդ հավակնորդներըչպետք է գնահատվեին այն հարցերի համար, որոնք նրանց չեն տրվել:

Որոշ հավակնորդների լեզվի իմացության ստուգման ժամանակ ո՛չ լեզվի մասնագետների, ո՛չ Հանձնաժողովի անդամների տրամադրության տակ չեն եղել թարգմանության ենթակա նյութերը:

Ինչ վերաբերում է հարցազրույցից Հանձնաժողովի անդամների բացակայությանը

Այսպես՝ հավակնորդ Դավիթ Հակոբյանի հարցազրույցի առաջին երկու` անձնական հատկանիշների և մասնագիտական որակների ստուգման փուլերին ներկա չեն եղել Հանձնաժողովի անդամներից երեքը` Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նրանք ներկայացել են ընդամենը հավակնորդի լեզվաիմացության ստուգման փուլում: Հանձնաժողովի տարբեր անդամներ բացակայել են նաև հարցազրույցի փուլի այլ հատվածներից: Հանձնաժողովի անդամների գնահատման թերթիկների չհրապարակման պարագայում հանրությունը չի կարող տեղեկանալ, թե արդյոք Հանձնաժողովի, հարցազրույցի փուլի տարբեր հատվածներիցբացակայող, անդամները գնահատել են հավակնորդներին թե ոչ: Եթե այո, ապա այդ փուլերին չմասնակցելով, ինչպես են դա արել: Եթե ոչ, ապա դրանով ևս խախտվել է հավակնորդների իրավահավասարության սկզբունքը:

Լրջագույն խնդիրներ են նաև Հանձնաժողովի անդամների զբաղեցրած պաշտոնների և Հանձնաժողովի անդամի կարգավիճակի անհամադրելիությունը, շահերի բախման իրավիճակը, ինչպես նաև Հանձնաժողովի որոշ անդամների և հավակնորդների միջև առկա շահերի բախման իրավիճակը

Այս և մի շարք այլ հարցեր, որոնց մենք առավել հանգամանորեն անդրադարձ ենք կատարել մեր վերջնական զեկույցում (http://ela.am/index.php?route=product/category&path=66#.VEoPI_mUcpc), կասկածներ են հարուցում մրցույթի արդարության վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով Հանձնաժողովի ներկայացրած և Սերժ Սարգսյանի կողմից հաստատված թեկնածուների ցուցակում տեղ գտած առաջին և երկրորդ թեկնածուների և երրորդ` կին թեկնածուի ստացած միավորների տարբերությունը, թեկնածուներ Ա.Հարությունյանի և Ա.Ղազարյանի կենսագրությունների ցայտուն տարբերությունը, ինչպես նաև երկրորդ թեկնածուի կողմից ֆրանսերենի չիմացությունը` հակառակ ԵԽ-ի նախարարների կոմիտեի թիվ CM(2012)40 ուղեցույցի հանձնարարականի` կարող ենք ենթադրել, որ արվեց ամեն հնարավորը, որպեսզի Ա.Հարությունյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այլընտրանք չունենա:

Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում