Այսօր Բաքվում Նասիմի շրջանային դատարանում քննվել է իրավապաշտպան Լեյլա Յունուսի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ գլխավոր դատախազի դիմումը:
Ինչպես Turan գործակալությանը հայտնել է փաստաբան Էլչին Ղամբարովը, դատարանը որոշել է երկարաձգել Յունուսի կալանքը ևս 4 ամսով՝ մինչև 2015թ. փետրվարի 28-ը՝ պատճառաբանելով, որ համապատասխան քնչական գործողություններ անցկացնելու անհրաժեշտություն կա:
Փաստաբանը նշել է, որ իրենք միջնորդություն են ներկայացրել խափանման միջոցը տնային կալանքի փոխելու համար: Նա հավելել է, որ նախկինի պես Լեյլա Յունուսը լուրջ առողջական խնդիրներ ունի: