«Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Միխայել Լաուդրուպը գովեստի խոսքեր է հղել «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի հասցեին:
Լաուդրուպը կարծում է, որ Մեսսին հիմա ավելի լավ է խաղում, քան նախկինում:
« «Բարսելոնա»-ում Մեսսիի առաջին երկու մրցաշրջանները ֆենոմենալ էին: Նա միշտ ցանկանում էի անձամբ եզրափակել գրոհները: Հիմա նա շրջանցում է մեկին, երկուսին, երեքին ու գոլային փոխանցում կատարում խաղընկերոջը:
Դա նրան ավելի վտանգավոր խաղացող է դարձնում: Հիմա նրան չեզոքացնելն ավելի բարդ է դարձել»,- Լաուդրուպի խոսքերը մեջբերում է Sport.es-ը: