Friday, 19 04 2024
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը

Եթե Ծառուկյանը չպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ կզրոյացնի իր հանդեպ ունեցած հարգանքը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Պարոն Եղիազարյան, մասնակցում էիք Եռյակի նախորդ հանրահավաքին: Արդյո՞ք այն, ինչ սպասում էիք, արդարացվեց :Ո՞ւր կտանի այս շարժումը, ի՞նչ եք կարծում:

Նախորդ հանրահավաքը այնքանով էր լավը, այնքանով էր կայացած, այնքանով էր ուրախալի, որ մենք հասկացանք, որ ժողովուրդն ընդունակ է պայքարելու, ժողովուրդը վերջնականապես թևաթափ չի եղել: Ժողովուրդը կարողանում է տարբերել՝ որն է ճիշտը, որն է լավը, որն է վատը: Ինչպես ասում են՝ ժողովրդին այդքան չեն շվարացրել: Ամեն դեպքում, դա ուրախալի է, ժողովուրդն էլ այդքան ակտիվ չէ: Ես այն մարդը չեմ, որ սուտ խոսի, բայց ամեն դեպքում ակնկալիք ունի, սպասում ունի պայքարի: Նա բանական է, կարող է հաղթել, և նա պարտավոր է հաղթել․ դա՝ առաջին հանրահավաքի մասին:

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 24-ին, ապա այդ հանրահավաքը պետք է ավելի ակտիվ լինի, ավելի համոզիչ խոսք պետք է լինի, քանզի ժողովուրդը սպասում է դրան: Ժողովրդին չի կարելի հիասթափեցնել, քանի որ եթե ժողովուրդը հիասթափվի, գուցե հաջորդ անգամ չկարողանան մարդ հավաքել: Այ, հենց այդ հրամայականն է դրված այդ քաղաքական ուժերի առջև, որպեսզի իրենց համոզիչ խոսքով կարողանան ժողովրդին ասել, որ հաջորդ քայլը ճիշտ է, արդարացված է, և մենք պետք է գնանք հաջորդ քայլին: Բայց քանի որ ես Եռյակի հետ ոչ մի անգամ չեմ բանակցել, իրենց խոսակցություններին երբեք ներկա չեմ եղել, դժվարանում եմ ասել, թե իրենց հաջորդ քայլը որը կլինի:

Իսկ ո՞րն է այն քայլը, որը Ձեզ համար ընդունելի կլինի: ՀՅԴ-ն կարծես ամենավերջին պահին հեռացավ այդ ձևաչափից, և, շատերի կարծիքով, նույնը կարող է անել նաև ԲՀԿ-ն: Կարծում են, թե նրանք չեն գնա Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին: Ձեր ակնկալիքը ո՞րն է, որ պետք է անի այդ կուսակցությունը:

Անփոխարինելի մարդիկ չկան, լինի դա ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ: Եթե, Աստված մի արասցե, նման հարցի առաջ կանգնենք և չգնանք արմատական փոփոխությունների կամ իշխանափոխության, ապա ուրիշ քայլ, ուրիշ միջոցներ ենք մտածելու: Բայց ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ի ղեկավարը այդ քայլին չգնա, քանզի այն հարգանքը, որն այսօր ունի՝ ամբողջը կզրոյանա: Դրա համար ես կարծում եմ, որ, ամեն դեպքում, կգնան այդ քայլին: Համոզված չեմ, որովհետև ես իրավունք չունեմ ուրիշի փոխարեն պատասխան տալու, քանի որ կարծում եմ, որ նրանք կգնան մինչև վերջ, կպայքարեն, քանի որ ետ դառնալն էլ է վտանգավոր, հասկանո՞ւմ եք, և քաղաքական գործիչների համար : Չէ՞ որ այնպիսի իրականության մեջ ենք ապրում, որ Հայաստանում գործերը չեն քննվում դատաիրավական մարմինների միջոցով, այլ անձնական հարաբերություններով են դատապարտում: Դրա համար ետ կանգնելը ավելի սարսափելի կլինի, քան առաջ գնալը, քանի որ ճանապարհի մեծ մասն անցած է:

Մենք 2008թ. ենք տեսել և դրանից հետո մյուս նախագահական ընտրությունները 2013 թ.: Իշխանությունները մշտապես բիրտ մեթոդների են դիմել՝ և ճանապարհներ փակել, և մարդկանց բերման ենթարկել, և նույնիսկ քրեական հոդվածներ առաջ քաշել: Հիմա մի փոքր հանգիստ վիճակ է իշխանությունների մոտ: Ի՞նչ եք կարծում, գուցե վտանգ չեն տեսնում՝ դրա՞ համար է:

-Ես դժվարանում եմ ասել, բայց երևի գաղտնիք չէ, որ տվյալ կուսակցությունները միասին են աշխատել տարիներ շարունակ, միասին եղել են ԱԺ-ում, իշխանական համակարգում: Ես կարծում էի, որ անդրկուլիսյան համաձայնություններ են, որ ավելորդ բաներ չեն լինելու, սա ազատ, դեմոկրատական պայքար է, դրա համար էլ իրենց այդպես են պահում: Կամ էլ թե չէ իշխանությունները արդեն հաշտվել են, որ տանուլ են տալիս իրավիճակը, ոչ մեկը չի ուզում վատամարդ լինի, քանզի սպասում է: Ասենք՝ իրենք էլ են անորոշ վիճակում, չգիտեն՝ իրենց իսկական քայլը որն է, սպասողական դիրքորոշում են բռնել: Կարծում եմ՝ պատճառներից մեկն էլ կարող է դա լինել:

 

Ավելին՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում